Քոչարյանռոբիկը չի ուզում պատգամավորություն անել, որովհետև не царское это дело, վիձիտե լի. Ալեքսանդր Սայադյան

Հեղինակ - admin

Հեռուստահաղորդավար Ալեքսանդր Սայադյանը գրել է.

ԵՐԿՈւ ԽՈՍՔ…
— — — — — — — — — — — — — — — — — — — —
Քոչարյանռոբիկը չի ուզում պատգամավորություն անել, որովհետև не царское это дело, վիձիտե լի։ Ինքը Արցախի նախագա՜հ է եղել, Հայաստանի նախագա՜հ է եղել և չի ուզում գայթակղվել ( տեսնես էս բառը ո՞վ է հուշել) պատգամավորական մանդատով։ Ինքը սովոր է հրաման տալու, ինքը կատարող չէ։ Ինքը էդպես էլ չհասկացավ, որ երկրի մասին մտածողի համար մեկ է, թե որտեղ իր ուժերը կներդնի։ էս տգետ գեղցին (ո՛չ գյուղացին) գյուղից դու՛րս եկավ, բայց գեղցու հոգեբանությունից այդպես էլ չազատվեց։ Պաշտոնի շնորհիվ ում հետ ասես, որ չշփվեց, ու՜մ հետ ասես, որ չնստեց ու ելավ, բայց էլի մնաց նույն չտեսը։ Հիմա էլ ասում է, թե տեղը զիջում է իր երիտասարդ թիմակիցներին։ Իսկ իրականությունն այն է, որ վախեցավ հետևանքներից, որ բերելու էր մանդատը՝ ժողովրդի աչքի առաջ ճակատին ստանալու էր այն ամենը, ինչ այդ նույն ժողովուրդը մտածել, բայց չի կարողացել դեմ առ դեմ իրեն հասցնել։ Ստիպված պիտի լինի պատասխանել հարցերի, որոնցից միշտ փախել է։ Էլ չենք խոսում ՄԱՅՐԵՆԻ լեզվին չտիրապետելու պատճառով հոդաբաշխ միտք ձևակերպելու անկարողության մասին։ Ու ամենազավեշտալին այն է, որ այս տգետ մեծամիտը միայն ու միայն իրեն է տեսնում երկրի ղեկավար ու պատգամավոր լինելը իրեն ՊԱԼՈԺ չի։ Կարճ ասած, մի անգամ էլ կրկնեմ՝ не царское это дело! Դրա համար կան մանր-մունր շերեփուկներ, գեղամիկներ, լևոնիկներ…

Այլ Գրառումներ