Տեղի համայնքապետը հերքում է՝ հայկական կողմին պատկանող տարածքից ադրբեջանական կողմին հող չի զիջվել. FIP.am

Հեղինակ - admin

Fip.am- գրում է.

Տեղի համայնքապետը հերքում է՝ հայկական կողմին պատկանող տարածքից ադրբեջանական կողմին հող չի զիջվել

Iravaban.net կայքն այսօր՝ հուլիսի 20-ին, գրել է, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքում հայ-ադրբեջանական նոր սահման է գծվել։ Կայքը հղում էր արել Տեղի համայնքապետ Ներսես Շադունցին, որը հայտնել էր, թե երեկ եռակողմ բանակցություններ են տեղի ունեցել և տեղում հայ-ադրբեջանական սահման է գծվել: «Շուրջ 2 կմ հայկական կողմին պատկանող տարածքից անցել է ադրբեջանական կողմին»,- գրել էր կայքը:

FIP.am-ի հետ զրույցում, սակայն, համայնքի ղեկավարը հերքեց այդ լուրը՝ պնդելով, թե ինքը նման բան չի ասել։

«Ես նման բան չեմ ասել, ընդամենն ասել եմ, որ 2կմ երկարությամբ սահմանազատման աշխատանք է արվել, որպեսզի շփոթություն չառաջացնի մեր կողմի համար էլ, իրենց կողմի համար էլ։ Մեր կողմից հող չի զիջվել»,- ասաց նա։

Այլ Գրառումներ