Սևան- Շորժա դոմիկների գնացուցակը…և ինչու են հայերը գերադասում այլ երկրում հանգստանալ. Արփինե Փարսադանյանի ահազանգը

Հեղինակ - admin

Արփինե Փարսադանյանը ահազանգում է Սևանում հանգստի անհավանական գների և դրանից բխող խնդիրների մասին.

«Նայում եմ Սևանի ափի մինչև Շորժա դոմիկների (իբր քոթեջների ), գնացուցակը ու զարմանում եմ .
Օրինակ`
Առաջարկում են.
Քոթեջ 19.000 դր:
Քոթեջ  25.000 դր: 
Քոթեջ  35.000 դր (այս տարբերակը իր մեջ ներառում է սանհանգույց և լոգարան):
Փաստորեն մնացած քոթեջները չունեն սանհանգույց և լոգարան։

Արժեքների մեջ ներառվում է միայն  նախաճաշ:

Ունենք խելահեղ խոհանոց, կոկտեյլ բառ և հարմարավետ ռեստորան։
Որտեղ գները հասնում են տիեզերական գների։

Մեզ մոտ կարող եք վարել`
🐎 ձիեր,
🚣 նավակներ
🚤 սկուտերներ,
🚲 հեծանիվեր:

Այս հաճույքները նույնպես մտածում եմ կլինի ոչ էժան և բոլորին հասանելի գներով…

Այս ամենը հաշվարկում եմ ասենք 10 օրվա հանգստի համար, գումարում եմ նաև օրվա ընթացքում երկու անգամ սնունդը , երկու երեք անձի համար և ստանում եմ մոտ 190000/350000 միայն քոթեջի գինը + սնունդը հաստատ մինիմալ 150_200 հազար կկազմի…մնացած հաճույքները չեմ հաշվում.
Ընդամենը` կոպիտ հաշվարկներով, կազմում է մոտ. 550 հազար դրամ /1100$։


Այս գումարով Հայաստանի քաղաքացին երկու անձով կգնա Եգիպտոս , Կարմիր ծովի ափին կհանգստանա 5 աստղանի հյուրանոցում,ամբողջովին գնի մեջ ներառված, հետ կգա…


Դրա համար դրսի հայերը,  նախընտրում են գնալ այլ երկիր հանգստանալ այլ ոչ թե գալ Հայաստան իրենց հայրենիք։
Թե դրսի հայերը , թե Հայաստանի քաղաքացին   տարին մի քանի անգամ նախընտրում են  գնալ Եգիպտոս, Թուրքիա, Բաթումի, Եվրոպական երկրներ քան գալ Հայաստան, որովհետև ստեղ սեզոնը երկու ամիս է,  այն էլ  տիեզերական գներով։
Իմ կարծիքով պետք է պետական հսկողություն լինի չնայած, որ ազատ շուկայական հարաբերություններ են , բայց…



Ես, հնարավորություն ունենալու դեպքում կգնամ ծով , չնայած, որ շատ սիրում եմ իմ երկիրը, բայց…
Մարդ տարին մեկ անգամ գոնե պետք է ամբողջությամբ հանգստանա»,- գրել է Արփինեն Ֆեյսբուքի իր էջում։

Այլ Գրառումներ