Չէ, հրաշալի բան է լավ ընկեր ունենալը, մանավանդ՝ տաղանդավոր. Լևոն Բլբուլյան

Հեղինակ - admin

Գրող, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Լևոն Բլբուլյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Լա՜վ բան է լավ ընկեր ունենալը, մանավանդ՝ տաղանդավո՛ր ընկեր: Ու ես ահագին շահել եմ, որ Արսեն Քլյանի պես ընկեր ունեմ ու լավ բարեկամ:


Արսենը, որ նկարիչ է ու քանդակագործ ( երկու ոլորտում էլ վաղուց ինքնահաստատված) Հայաստանի նկարիչների միության անդամ է, բայց հիմա ապրում է արտերկրում ու Էստոնիայի Նկարիչների միջազգային միության նախագահն է: Ավելին, ակտիվ իր խառնվածքի, ստեղծագործակա ու հասարակական արդյունավետ գործունեության համար վերջերս ընտրվել է Խաղաղության և համագործակցության միջազգային կոնգրեսի մշակույթի և արվեստի վարչության քանդակագործու թյան բաժնի պատասխանատու: Անշուշտ, մեծ պատիվ ու վստահություն…


Հիմա այն մասին, թե ինչու մեր ընկերությամբ ես այնպես շահել եմ: Երեք տարի առաջ տպագրվում էր ռուսերեն իմ ժողովածուն, ասացին, որ լավ կլինի՝ գիրքը հայ նկարիչ ձևավորի: Դիմեցի Արսենին, ով իմ բախտից այդ օրերին Հայաստանում էր, ու…թե՛ ես շատ գոհ մնացի, թե Մոսկվայի ,,Վեչե,, հրատարակչությունը: Ինքներդ համոզվեք, թե ինչու…


Իսկ ահա հենց օրերս ես Արսենից ստացա նաև այժմ հրատարակության ընթացքում գտնվող գրքիս կազմի ձևավորումը: Գրքի մասին հայտնել էի իրեն ու, ինչպես ասում են, միայն «կեսբերան» ակնարկել, որ վատ չէր լինի, եթե այս անգամ էլ իր հունարը ցույց տար ( դե ընկերությունը շահագործելը լավ բան չէ): Ու, խնդրեմ, այդ հունարն էլի հրաշալիորեն դրսևորվել է: Դարձյալ համոզվեք ինքներդ…
Շնորհակալ եմ, Արսեն ջան, արագ արձագանքի, եղբայրական անկեղծ աջակցության համար:

Ձևավորումն իրոք իմ սրտով է ու, հուսով եմ, գրքին հաջողություն կբերի: Կեցցե՛ս դու՝ քո հմուտ վրձնով, հետաքրքիր մտածողությամբ ու հղացումներով…


Չէ, հրաշալի բան է լավ ընկեր ունենալը, մանավանդ՝ տաղանդավոր:

Այլ Գրառումներ