Հրդեհ՝ Էրեբունի փողոցում. տարհանվել են շենքի բնակիչները, աշխատել է 5 մարտական հաշվարկ

Հեղինակ - admin


Հուլիսի 19-ին, ժամը 18։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի փողոցում այրվում է հինգ հարկանի շենքի տանիք։


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ իրականացնում են բնակիչների տարահանում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։51-ին, մարվել՝ 20։17-ին։

Այլ Գրառումներ