Հայաստանը գտնվում է շատ լուրջ կիբեր-հարձակումների տակ, պետական մակարդակի աշխատող հաքերային խմբերի կողմից․ Սամվել Մարտիրոսյան

Հեղինակ - admin

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Վերջին օրերին միանգամից մի քանի բացահայտում միջազգային կազմակերպությունների կողմից խոսում են այն մասին, որ Հայաստանը գտնվում է շատ լուրջ կիբեր֊հարձակումների տակ, պետական մակարդակի աշխատող հաքերային խմբերի կողմից։

Միանգամից ասեմ, որ տվյալները դեռ այնքան էլ շատ չեն։

Google հայտնաբերել է շատ խորացված հարձակում Հայաստանում գտնվող թիրախների դեմ։ Օգտագործվել են երկու զրոյական օրվա խոցելիություններ Գուլգ Քրոմում։ Ինչը, ես կասեի, խոսում է այն մասին, որ ոչ միայն շատ լուրջ թիմ է աշխատել։ Այլ որ նաեւ սա թանկարժեք հարձակում է եղել։ Հարձակման համար օգտագործվել են կեղծ հայաստանյան լրատվականներ, իրականների կլոնները ֊ ցանկը հղմամբ։ Գուգլում համոզված են, որ գործել է պետական հաքերային թիմ։ Երկիրը չի նշվում։ Բայց, կարծում եմ, հետաքրքրված եւ ունակ երկների թիվը կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա

https://blog.google/threat-analysis-group/how-we-protect-users-0-day-attacks/?fbclid=IwAR0EYd0YIcdjH8WIW9fg6GfRBvgxuknr_-jhWvrhsHZ3E1z0VutepNo85aI

Հաջորդը դա իսրայելական մինչ այս պահը ոչ հայտնի Candiru կազմակերպության կողմից (Մի հատ պետք է հասկանալ, կարող է այս եւ նախորդ դեպքը օրար հետ են քայլում)։ Այստեղ, օրինակ, օգտագործվել է զոհերին վարակման համար Արմենպրեսի կայքի կեղծ նմանակը։

https://citizenlab.ca/2021/07/hooking-candiru-another-mercenary-spyware-vendor-comes-into-focus/?fbclid=IwAR2fWmREz7DscYVAdXP9DfWGYLHU2V6mhAxPdCLMll2THl4q7N6Wm9cvQ_k

https://www.microsoft.com/security/blog/2021/07/15/protecting-customers-from-a-private-sector-offensive-actor-using-0-day-exploits-and-devilstongue-malware/

Վերջինում անմիջապես Հայաստանը չի նշվում։ Սա հերթական բացահայտումներն են իսրայելական NSO կազմակերպության մասին, որը վաճառում է իր լրտեսական վիրուսը, որը կոչվում է Pegasus աշխարհի զանազան ուժային կառույցներին։ Բացահայտվել են Պեգասուսի կիրառման լայն շրջանակներ։ Օգտվողներից մեկը Ադրբեջանի իշխանություններն են։ Որոնք օգտագործել են դա ընդդիմադիր հայացքներ ունեցողների դեմ։ Սակայն, մենք ունենք բավականին տվյալներ ենթադրելու, որ պատերազմի ժամանակ Պեգասուսը կիրառվել է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ։ Թիրախավորվել են կառավարությանը եւ բանակի հետ կապ ունեցող կարեւոր անձիգ։

Պեգասուսի եւ հատկապես Ադրբջանի վերաբերյալ հետեւյալ հղումներով․
https://www.theguardian.com/world/2021/jul/18/revealed-leak-uncovers-global-abuse-of-cyber-surveillance-weapon-nso-group-pegasus?fbclid=IwAR2R3Xyi2zXr0nkpY2g3hmtKL9EeG6O85se81qIcBuqzZoQ25P8p7zjZ5bc

https://www.accessnow.org/government-spyware-raging/

https://www.amnesty.org/en/latest/research/2021/07/forensic-methodology-report-how-to-catch-nso-groups-pegasus/

Այլ Գրառումներ