Կայացավ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցույթային խորհրդի առաջին նիստը. Դանիել Իոաննիսյան

Հեղինակ - admin

Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է.

Կայացավ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցույթային խորհրդի առաջին նիստը

Հանձնաժողովի նախագահ ընտրվեց վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը, ով դատական համակարգի բացառիկ բարեխիղճ ու գրագետ ներկայացուցիչներից է։

Հաջորդ նիստը կայանալու է երկուշաբթի օրը, ժամը 16։30-ին Կառավարության շենքում։ ՀԿ-ների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են դրան մասնակցել՝ 24 ժամ շուտ այդ մասին հայտնելով։

Առաջիկա 2 շաբաթում մեր խորհուրդը կպատրաստի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության բոլոր նյութերը (գնահատման կարգ, հարցարան և այլն) ու կհայտարարի մրցույթը։ Մինչև օգոստոսի 15-ը այդ կարևորագույն պաշտոնին հավակնողները կներկայացնեն փաստաթղթերը, որից հետո կանցնեն մի շարք փուլերով ու կհասնեն հարցազրույցին։

Թեկնածուների հարցազրույցները ևս լինելու են բաց հանրության ու լրատվամիջոցների համար։ Խիստ կարևոր է, որ հանրությունը հետևի այս պրոցեսին և տեսնի, թե ինչպես է ընտրվում երկրի ամենակարևոր հակակոռուպցիոն իրավապահ մարմնի ղեկավարը։

Մրցութային խորհրդի կազը հետևյալն է․
1․ Համլետ Ասատրյան (խորհրդի նաագահ, ԲԴԽ-ից)
2. Մարիամ Գալստյան (խորհրդի քարտուղար, Արդարադատության նախարարությունից)
3. Դանիել Իոաննիսյան («Իրազեկ քաղաքացիների միավորումից»)
4. Հայկ Մարտիրոսյան («Թրանսփարենսի ինթերնեյշնլից»)
5. Գևորգ Բաղդասարյան (Դատախազությունից)

Այլ Գրառումներ