Ինչ ունեցվածք ունի պաշտոնից ազատված ՊՆ նախարարը. ՀԺ

Հեղինակ - admin

«Հայկական ժամանակ»-ը գրում է.

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից այսօր ազատված Վաղարշակ Հարությունյանը 2021 թվականի մարտի 29-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2020-ի իր տարեկան հայտարարագիրը:

Որպես անշարժ գույք նա հայտարարագրել է 1 բնակարան Երեւանի Կենտրոնում, որը տարեվերջում պահպանվել է: 2020-ի տարեսկզբում Հարությունյանի բանկային հաշվին եղել է 1 մլն 725 հազար դրամ, որը տարեվերջում աճել է՝ դառնալով 7 մլն 752 հազար 577 դրամ:

2020-ին նա 3 մլն 188 հազար 145 դրամ աշխատավարձ է ստացել ՀՀ կառավարությունից, 4 մլն 944 հազար դրամ կենսաթոշակ է ստացել եւ 1 մլն 970 հազար 232 դրամ աշխատավարձ է ստացել ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Այլ Գրառումներ