Դուրս պրծնել ռուս–թուրքական աքցանից. Վահե Տեր-Մինասյանի տեսակետը

Հեղինակ - admin

Վահե Տեր-Մինասյանը գրում է.

Դուրս պրծնել ռուս–թուրքական աքցանից…
Վերջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցներն ու պետական մեքենան վայնասունի և հիստերիկ հայտարարությունների մի ամբողջ շքերթ են հեղինակում։ Սրան հաջորդում են սահմանային լարվածությունն ու հայկական դիրքերի գնդակոծումը (բնականաբար մեր «դաշնակցի» լուռ համաձայնությամբ)։ Եվ այս ամենն իհարկե պայմանավորված է եվրոպական կառույցների անթաքույց աջակցությամբ Հայաստանին, որը հուսահատ փորձեր է անում դիմադրելու ռուս–թուրքական մամլիչ բարեկամությանը…

Ավելին, ալիևյան քարոզչամեքենան սրտի ցավով է նշում, Հայաստանի և նրա ստրատեգիական դաշնակցի հարաբերությունների հնարավոր վերադարձը վասալային կարգավիճակից՝ դեպի համեմատաբար քաղաքակիրթ դաշտ, ինչը կարող է խափանել ռուս–թուրքական պլանները։ Պատահական չէ նաև ալիևի այցը Մոսկվա։ Չէ որ արևմտյան ուժերը փորձում են խափանել ռուս–թուրքական այս դաժանագույն առուծախը, որին զոհ է գնում մեր երկիրն ու ազգը…
Եվ ուրեմն գոնե այս պահին մեր իշխանությունը վերջապես պետք է ճիշտ հաշվի իր հնարավորություններն ու ուժերը, անկեղծ լինի իր ժողովրդի հետ և կարողանա միավորել բոլոր հնարավոր դաշնակիցներին՝ երկիրը փրկելու համար…

Այլ Գրառումներ